Պաբլո Պիկասո

Իսպանացի նկարիչ, գծանկարիչ, քանդակագործ, կերամիստ։ Կյանքի մեծ մասն անցկացրել է Ֆրանսիայում: Հայտնի է որպես կուբիզմի հիմնադիր։ Աշխատել է բազմազան ժանրերում՝ նպաստելով այդ ժանրերի զարգացմանը։ Պիկասոն դեռևս վաղ տարիքից դրսևորել է գեղարվեստական ընդունակություններ՝ իր մանկության և երիտասարդության շրջանում նկարելով ռեալիստական ոճում։ Պիկասոյի աշխատանքերը սովորաբար բաժանվում են շրջանների։ Նրա ուշ շրջանի շատ ստեղծագործություններ վեճի առարկա են, իսկ սովորաբար ընդունվում են նրա Կապույտ շրջանի, Վարդագույն ժամանակաշրջանի, Աֆրիկյան ազդեցության ժամանակաշրջանի, Անալիտիկ Կուբիզմի ժամանակաշրջանի աշխատանքերը։ 1893 թ. ընթացքում նրա վաղ աշխատանքները անկում են ապրում և միայն 1894 թ.-ից կարող ենք ասել, որ Պիկասոյի կարիերան սկսվեց։ 1890-ական թթ. կեսերին նրա աշխատանքերում ակնհայտ երևում է ակադեմիական ռեալիզմը։ Այդ աշխատանքները ցուցադրվեցին 1896 թ.։

Պաբլո Պիկասո

Կապույտ շրջան՝Պիկասոյի Կապույտ շրջանը /1901-1904 թթ./ բաղկացած է մռայլ նկարներից՝ կապույտ և կապտա-կանաչավուն ստվերներով, ու միայն հազվադեպ են հարստացված այլ գույներով։ Նիհար մայրերի և նրանց երեխաների շատ նկարներ թվագրված են եղել այդ տարեթվին։ Նրա խոժոռ գույների օգտագործումը և երբեմն թախծալի թեմաների պատճառներն էին փողոցային կանայք և մուրացկանները։ Պիկասոն շատ տպավորված էր Իսպանիա կատարած ճանապարհորդությունից և իր ընկերոջ՝ Կարլոս Կասագեմասի ինքնասպանությունից։ 1901 թ. աշնանից սկսած Պիկասոն ետմահու նկարել է Կասագեմայի դիմանկարները։ Այդ նույն տրամադրությունը արտահայտվել է «Չափավոր հոգեհացը» փորագրությունում /1904 թ./, որտեղ պատկերված է մի կույր տղամարդ և մի կին, երկուսն էլ հյուծված՝ նստած դատարկ սեղանի շուրջ։ Կուրությունը, Պիկասոյի այս շրջանի աշխատանքերի հերթական թեման էր։ Այս թեման ներկայացված է նաև «Կույրերի ճաշը» /1903 թ./ և Կելեստինայի դիմանկարում /1903 թ/, ինչպես նաև Սոլերի և Սյուզան Բլոխների դիմանկարներում։

Չափավոր հոգեհաց

Վարդագույն շրջան՝Վարդագույն շրջանը /1904-1906 թթ/ բնորոշվում է որպես ավելի ուրախ շրջան՝ գազարագույն և մանուշակագույն երանգներով՝ հատկանշվելով կրկեսի մարդկանցով։ Ծաղրածուներին և կատակերգական բնավորությունը սովորաբար պատկերում էր վանդակավոր հագուստով, որը Պիկասոյի համար դարձավ խորհրդանիշ։ 1904 թ. Փարիզում Պիկասոն հանդիպում է Ֆերնանդե Օլիվերի հետ, և այս շրջանի շատ նկարներ նկարել է նրա ջերմ բարեկամական ազդեցության ներքո։ Այս շրջանի լավատեսական տրամադրությամբ նկարները հիշեցնում են 1899-1901 թթ. շրջանը, և 1904 թ. կարող է համարվել անցումային այս երկու շրջանների միջև։

Աֆրիկյան ազդեցության շրջան ՝Պիկասոյի Աֆրիկյան շրջանը /1907 -1909 թթ./ սկսվեց այն ժամանակ, երբ նա նկատեց Լես Դեմոիսելես դը Ավինգոյին։ Հիմնական գաղափարները զարգացան այս շրջանում, որոնք Պիկասոյին առաջնորդեցին ուղիղ դեպի Կուբիզմի շրջան, որը հաջորդն էր։ Կուբիզմ՝ Անալիտիկ /վերլուծական/ կուբիզմի շրջանը /1909 -1912 թթ./ Պիկասոն զարգացրեց Ջեոջիս Բրաքուի հետ՝ օգտագործելով միատոն շագանակագույնը և բնական գույներ։ Երկու նկարիչներն էլ առանձնացնում էին առարկաները և դրանք վելուծում իրենց ուվագծերի, մասերի մեջ։ Այս ժամանակաշրջանում Պիկասոյի և Բրաքուի նկարները ունեն բազմաթիվ նմանություններ։ Սինթետիկ կուբիզմը /1912-1919 թթ./այդ ժանրի զարգացման հաջորդ փուլն էր, որտեղ թուղթը բաժանվում էր ֆրագմենտների /հաճախ պատառը կամ թերթի էջերի մասերը/, որոնք առանձնանում էին ստեղծագործության վրա՝ նշելով ստեղծագործության առաջին օգտագործված կոլաժը։

Կլասիցիզմ և սյուրռեալիզմ ՝Առաջին համաշխարհային պատերազմից հետո Պիկասոն սկսեց ստեղծագործել նեոկլասիկական ոճում։ Պիկասոյի այս աշխատանքները հաճախ հիշեցնում են Ինգրեսի աշխատանքերը։ Պիկասոյի այս ժամանակաշրջանի հայտնի նկարներից է Guernica-ն։ Այստեղ Պիկասոն մարմնավորել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմի անմարդկայնությունը, դաժանությունը և անհուսությունը։ Երբ Պիկասոյին խնդրել են բացատրել իր սիմվոլները, նա պատասխանել է «Նկարիչը չէ, որ պետք է սահմանի իր սիմվոլները: Այլապես ավելի լավ կլիներ, որ նա դա արտահայտեր բազմաթիվ բառերով: Հասարակությունը, որ նայում է այդ նկարին, պետք է սահմանի այդ սիմվոլները այնպես, ինչպես ինքն է հասկանում»: Guernica-ն երկար տարիներ կախված է Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում։ 1981 թ. այն ցուցադրվել է Իսպանիայում։ 1992 թ. այն կախվել է Մադրիդի Ռեյնա Սոֆյա թանգարանում՝ թանգարանի բացման ժամանակ։

Լես Դեմոիսելես դը Ավինգո
Guernica

1 thoughts on “Պաբլո Պիկասո

  1. Уведомление: Հաշվետվություն 2020-2021 — Միլենա Գասպարյան

Оставьте комментарий